Քաղաքի պատերին ոչ թե հուշատախտակներ են, այլ «թոխմախի» տապանաքարեր. Կամո Արեյան. Տեսանյութ

Քաղաքի պատերին ոչ թե հուշատախտակներ են, այլ «թոխմախի» տապանաքարեր. Կամո Արեյան. Տեսանյութ
Քաղաքի պատերին ոչ թե հուշատախտակներ են, այլ «թոխմախի» տապանաքարեր. Կամո Արեյան. Տեսանյութ

Այսօր Երևանի ավագանին քննարկում է հայ խորհրդային աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու հարցը:

Ավագանու անդամները անհագստություն արտահայտեցին, որ այս տեմպերով ողջ քաղաքը դառնալու է հուշակոթող: Ավագանին, այնուամենայնիվ, հաստատեց, որ հուշակոթողը տեղադրվի, բայց թեմայի մասին խոսեց քաղաքապետի խորհդրական Կամո Արեյանը, որն ասաց, որ այսօր արդեն պատեր կան, որոնց վրա է՛լ տեղ չկա. «Եթե ուշադիր նայեք քաղաքի պատերին, ոչ թե հուշատախտակներ են այլ թոխմախի տապանաքարեր»: Արեյանը նշեց, որ ժամանակն է որպեսզի գործի էսքիզային տարբերակը: Մանրամասները՝ տեսանյութում: 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում