Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական գործողությունները

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները։

«Նախօրեի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած բախումների հետևանքով բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ են կորցրել իրենց կյանքը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Twitter-ում գրել է Փայլանը։

Նա շեշտել է, որ նմանատիպ ամեն մի զինված բախում, ամեն մի մահ մեզ հեռացնում է տարածաշրջանում կայուն խաղաղություն ունենալու հույսից։

«Առավոտյան զինադադարի շարունակման համար կոչ եմ անում բոլորին ստանձնել պատասխանատվություն»,- եզրափակել է իր գրառումը թուրքական մեջլիսի հայ պատգամավորը։