Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիային Մակեդոնիա մեկնելուց առաջ։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ մարզմանը մասնակցել է նաև դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որի մասնակցությունը հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է՝ վնասվածքի պատճառով։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Սեպտեմբերին 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Գերմանիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Երևանում ուժերը կչափի Լիխտենշտեյնի հավաքականի հետ։

Հայաստանի ազգային հավաքականն առաջին երեք խաղերից հետո 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։