Հայաստանը բացում է իր օդային սահմանները. Ազատություն

Սեպտեմբերի 12-ից Հայաստանը բացում է իր օդային սահմանները, «Ազատությանը» փոխանցեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով, սեպտեմբերի 11-ից հետո, երբ դադարի արտակարգ դրության ռեժիմը, կհանվեն Հայաստանի ընդունած բոլոր սահմանափակումները, կվերականգնվեն ավիաընկերություններին տրված բոլոր թույլտվությունները, որոնք եղել են մինչև կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը:

Սա, ըստ Ռևազյանի, կարևոր քայլ է Հայաստանի կողմից, և հիմա պետք է սպասել գործընկերների արձագանքին.

– Շատ մեծ նշանակություն ունի, որ Հայաստանը հիմա սահմանափակումը հանում ա:

Օրինակ, ունենք ավիաընկերությունների ցանկ, որ ասել են ընդհանրապես էս սեզոնում չեն թռնի, բայց կարող ա որ իմանան, որ Հայաստանը սահմանափակումը հանում ա, մոտեցումը փոխի: Հայաստանի կողմից էդ խնդիրը ոնց որ լուծվում ա հիմա:

Բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են, որովհետև նույն Եվրոպան էլ պետք ա բացի, կամ բոլոր պետությունները պետք ա բացեն, որ հոսքը բավարարի, որ ավիաընկերությունը կարողանա չվերթը իրականացնի:

Աշխատում ենք ավիաընկերությունների հետ: Մենք հիմա բոլոր ավիաընկերությունների համ զանգում ենք, համ նամակ ենք պարտաստում, որ սահմանափակումները հանվում են, որ ինչքան հնարավոր ա շուտ չվերթները իրանք կարողանան վերականգնել: Բայց վերջնական որոշումը, թե որ չվերթները կվերականգնվեն, դա ավիաընկերության ղեկավարությունն ա որոշում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։