Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության

Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսը. Տեսանյութ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Ազգային ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքի էջում։

«Ժիրայր Սեֆիլյանն այսօր` առավոտյան ժամը 10:00-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության` նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ (իբրև թե «ահաբեկչություն» է կանխվել)»,- հայտնում է Բևեռի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 2-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: