Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այդ մասին հայտնում է Թեհրանում գործող IRNA լրատվական գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը։
Նրա խոսքով՝ վարչապետի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթավերջին Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։
«Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հեղափոխության սպանված առաջնորդի հուղարկավորությանը»,- նշել է Շահվերդյանը։
Հայաստանի կառավարությունը մինչ այժմ պաշտոնապես չի հաստատել վարչապետ Փաշինյանի մասնակցությունը հուղարկավորության արարողությանը։
Իրանական կողմի տվյալներով՝ Ալի Խամենեիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները կմեկնարկեն հուլիսի 4-ին և կշարունակվեն մինչև հուլիսի 9-ը։ Սպասվում է, որ դրանց կմասնակցեն նաև մի շարք հարևան երկրների ղեկավարներ։
Պաշտոնական IRNA գործակալության տվյալներով՝ հուղարկավորությանը մասնակցողների թիվը կարող է հասնել 35 միլիոնի։



















