15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու պատճառով դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն. ոստիկանություն

Հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հունիսի 9-ին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտ գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 14-ամյա համաքաղաքացուն: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: