Կառավարությունը փրկարարներին տրամադրեց 475 միլիոն 745 հազար դրամ գումար

Կառավարությունը փրկարարներին տրամադրեց 475 միլիոն 745 հազար դրամ գումար
Կառավարությունը փրկարարներին տրամադրեց 475 միլիոն 745 հազար դրամ գումար

Կառավարությունը ավելացրեց Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների չափերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ի  նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 475 միլիոն 747 հազար դրամ։

«Սա աշխատավարձերի բարձրացման հետ կապված 3 ամսվա գումարն է, որ այս տարի դեռ չենք տվել»,- ասաց Ցոլակյանը։