ԱԱԾ-ի հայտարարությունը` Վարդան Սեդրակյանի կալանավորման մասին

ԱԱԾ-ի հայտարարությունը` Վարդան Սեդրակյանի կալանավորման մասին
ԱԱԾ-ի հայտարարությունը` Վարդան Սեդրակյանի կալանավորման մասին

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով սույն թվականի մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին:

Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և Վ. Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն