Նշանակումներ վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոման Վազգենի Սմբատյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արա Ռոլանդի Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետ: