Ռուսաստանը հարգում է Հունգարիայի ընտրությունը․ Պեսկով

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում հունգար ժողովրդի ընտրությանը և ակնկալում է, որ Մոսկվայի և Բուդապեշտի միջև պրագմատիկ շփումները կշարունակվեն Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հունգարիան կատարել է իր ընտրությունը, և մենք հարգում ենք այն։ Ակնկալում ենք շարունակել մեր պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին հայտարարություններ, ինչը, բնականաբար, օգտակար կլինի և՛ Մոսկվայի, և՛ Բուդապեշտի համար», – նշել է նա՝ մեկնաբանելով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Պեսկովը նաև առաջարկել է հետևել Հունգարիայի նոր ղեկավարության հետագա քայլերին։