Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական գյուղմթերքի հայտնվելը պարզելու ուղղությամբ

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: