Դուբայն արգելել է Flyone Armenia ընկերության ինքնաթիռի վայրէջքը «Ալ- Մաքթում» օդանավակայանում

Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով, արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում, տեղեկացնում է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։

Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։

Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ- Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան- Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է Անանյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին ևս FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռին թույլ չէի տվել մուտք գործել Դուբայի օդային տարածք։