ԱՄՆ-ն և Հարավային Կորեան քննարկում են Հարավային Կորեայում տեղակայված որոշ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղափոխելու հարցը՝ դրանք Իրանի դեմ պատերազմում օգտագործելու նպատակով։ Այս մասին, ըստ France 24-ի, խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Հյունը։
Patriot համակարգը նախատեսված է ցածր և միջին բարձրությունների վրա արձակվող բալիստիկ հրթիռները խոցելու համար և հանդիսանում է Հարավային Կորեայի բազմաշերտ հակահրթիռային պաշտպանության ցանցի մաս։
Հիշեցնենք, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ից ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ հայտարարելով, որ արշավի նպատակը Իրանի հրթիռային ծրագրի և միջուկային զենք ստեղծելու հնարավորության չեզոքացումն է։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերին։



















