ԵՄ-ն «չի պատրաստվում» Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

ԵՄ-ն «չի պատրաստվում» Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը
ԵՄ-ն «չի պատրաստվում» Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնա Փիթեր Սթանոն:

Ըստ աղբյուրի, այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Սթանոն՝ պարզաբանելով, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը:

«Երկու օր առաջ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե քանի որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս Եվրամիության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր, Հայաստանը պատրաստ է ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը»,-նշում է ռադոիակայանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին  Մոսկվայում կայացած նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, Սարգսյանը հայտարարել է, թե ինքը  հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

«Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները»,-մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Վերջին հայտարարությունները մեծ լարվածություն ու բողոքի ալիք են բարձրացրել Հայաստանում, առիթ հանդիսացել բազում հայտարարությունների եւ քննարկումների համար:

«Սերժ Սարգսյանի արևմտամետ քաղաքականությունը նյարդայնացրեց ռուսներին, ռուսները չորով դրեցին, շանտաժի ենթարկեցին նրան և կորզեցին ճիշտ հակառակ որոշում»,- «Մեդիալաբին» ասել է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Նա նշել է, որ  վերջին 20 տարիներին Հայաստանի մյուս նախագահները, ինչքան էլ շատ սխալներ են գործել, այնուամենայնիվ նման քաղաքականություն չեն վարել և չեն արել քայլեր, որոնք այս իմաստով կարող էին վտանգել Հայաստանի կարգավիճակը:

© Medialab.am