Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը․
«Հանուն Հանրապետության կուսակցության Քաղաքական խորհուրդը հավատարիմ մնալով իր ավելի վաղ արված հայտարարություններին, առ այն, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո Տեղական ինքնակառավարման մարմիններում պատրաստ է համագործակցել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձն ու վերարտադրությունը մերժող, բացառապես գաղափարական ընդհանրություն ունեցող քաղաքական ուժերի հետ, վերահաստատում է իր դիրքորոշումը։
Այսու հայտնում ենք, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքում այսօր կայացած ավագանու նիստում Հանուն Հանրապետության խմբակցության քվեարկությունը համաձայնեցված չի եղել կուսակցության Քաղաքական խորհրդի հետ»: