Մեծ է հավանականությունը, որ Սևանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք չի լինի. Վարչապետ

Մեծ է հավանականությունը, որ Սևանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք  չի լինի. Վարչապետ
Մեծ է հավանականությունը, որ Սևանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք չի լինի. Վարչապետ

Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ջուր է բաց թողնվել:

Այս մասին  Ֆեսյբուք սոցիալական ցանցում գրառման միջոցով տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ Սևանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի:

Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է եւ ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը»,- գրել է Փաշինյանը: