Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սքոթ Ջենինգսի ռադիոհաղորդման ժամանակ հայտարարել է, որ «շատ հիասթափված է նախագահ Պուտինից», քանի որ Պուտինը հրաժարվում է հրադադարից: Նա նշել է, որ առաջիկա օրերին մտադիր է «ինչ-որ բան» անել այս հարցով։
Ալյասկայում օգոստոսի 15-ին կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի առաջնորդի քայլերի վերաբերյալ հարցին նա հավելել է. «Մենք հիանալի հարաբերություններ ունեինք, ես շատ հիասթափված եմ»։
Թրամփը նաև ընդգծել է «Ամեն շաբաթ 7 հազար մարդ է մահանում՝ մեծամասամբ զինվորներ: Եվ եթե ես կարողանամ օգնել, որ դա դադարի, կարծում եմ՝ ես պարտավորություն ունեմ դա անել»։



















