Խստացված ստուգայցեր են կատարվել ՀՀ Շիրակի մարզում

Պարետատան կողմից սահմանված նորմերի կատարումը վերահսկելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզում:

Սեպտեմբերի 4-ին Գյումրի քաղաքի պատմամշակութային օջախներով հարուստ ճեմուղիների, հրապարակների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: