Մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ ԵՊԲՀ հայցորդ Վահե Մելիքսեթյանը զոհվել է մարտի դաշտում

Խորը վշտով տեղեկացանք Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ հայցորդ Վահե Մելիքսեթյանի անժամանակ մահվան բոթի մասին:

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտը զոհվել է մարտի դաշտում՝ վիրավոր զինվորին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ:

Վահե Մելիքսեթյանը Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության խորհրդի հիմնադիր, ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ էր, շնորհալի գիտնական, փայլուն դեղագետ, լավ մարդ և դասախոս:

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Վահե Մելիքսեթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում: