Սուրբ Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ վաղը կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հունվարի 5-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Պատարագի սկիզբը՝ 17։30-ին։ 

Հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագն է, որի ժամանակ ի լուր աշխարհի ազդարարվում է Քրիստոսի Ծնունդը, իսկ հունվար 6-ին Քրիստոսի Մկրտության խորհուրդն է կատարվում և Սուրբ Մյուռոնով օրհնվում է ջուրը և բաժանվում հավատացյալ ժողովրդին: