Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Այստեղից Միշուստինը կմեկնի Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
Միխայիլ Միշուստինը նաև երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։ Նրանք նախատեսում են քննարկել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։