Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Հեղինակ MediaLab

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը թե երկկողմ, և թե Եվրոպական միության շրջանակներում։ Հավատացած եմ, որ ընթացիկ տարում Տալլին նախատեսված իմ այցը նոր լիցք կհաղորդի հայ-էստոնական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ»:  

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։