Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է, տեղեկացնում է Քոչարյանի գրասենյակը:

«Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո»,-նշվում է հաղորդագրությունում:

https://www.facebook.com/presidentrobertkocharyan/posts/579858849339156