ԱԺ արտահերթ նիստում կքննարկվեն ապօրինի գույքի մասին օրենքում նոր փոփոխությունները

ՀՀ կառավարությունն առաջարկում է մայիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։

Ըստ կառավարության որոշման նախագծի՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու է 5 օրինագիծ, այդ թվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նշենք, որ մայիսի 5-ին Կառավարությունը հաստատել էր այդ օրենքում փոփոխությունները, որոնցով առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է գույքային ուսումնասիրություն սկսվել, այսինքն՝ ինչպես բացատրվեց Կառավարության նիստին, օրենքի թիրախում կսկսեն հայտնվել նաև միջին օղակի պաշտոնյաները: