Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքը հայ ժողովրդի երազանքների քաղաքական դագաղն են. Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«2018թ.-ին քաղաքացիները իրենց երազանքները, առողջ քաղաքական համակարգ ունենալու նպատակները դրեցին նրանց մեջ ու երեք տարի հետո տանում են թաղելու: Երե՛ք տարի:

Երեք տարի խեղկատակների խառնամբոխը զբաղվեց ինչով ասես, պայքարեց ինչի դեմ ասես, բայց միևնույն է մենք ունենք նույն օլիգարխների մասնակցությունը ընտրություններին, նույն կուսակցությունները (գուցե ավելի սարսափելի), նույն ընտրական համակարգը:

Դուք հայ ժողովրդի երազանքների քաղաքական դագաղն եք և ձեզ քաղաքականապես թաղել է պետք: Դուք դավաճանել եք հրապարակին և հրապարակը չի ներելու ձեզ»: