Առանձնահատուկ հսկողություն` պիտանության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նկատմամբ

Առանձնահատուկ հսկողություն` պիտանության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նկատմամբ
Առանձնահատուկ հսկողություն` պիտանության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նկատմամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայցեր: Հսկողության արդյունքում 554 օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանիության […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայցեր: Հսկողության արդյունքում 554 օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր: Հայտնաբերված ժամկետանց ապրանքը տեղում խոտանվել է: Օրենսդրական խախտումներ թույլ տալու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են 34 արձանագրություններ: Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից պարբերաբար իրականացված հսկողության և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի առևտրի և հանրային սննդի ոլորտում կտրուկ նվազել են ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը: Այսպես, եթե 2012 թվականին ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ կազմվել է 233 արձանագրություն, ապա 2013 թվականին `41 արձանագրություն, իսկ 2014 թվականի սկզբից մինչ օրս`34 արձանագրություն: Պիտանության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից հսկողական աշխատանքները պարբերական բնույթ կկրեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն