Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 15-ին տեղեկություն է ստացվել, որ մարտի 14-ին, ժամը 23.05-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-211030», «Նիսան», «Դոջ Չելենջեր», կայանված «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոջ Չելենջերի» 24-ամյա վարորդը մարտի 15-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 20.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Օպել» և Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 09.50-ին, պոլիկլինիկայից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 14-ամյա պատանին հայտնել է, որ վնասվածքները ստացել է «Հրազդան» մարզադաշտում ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ մարտի 13-ին, ժամը 10.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի և նրա 40-ամյա մորը:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 20.45-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 16.25-ին, շտապօգնության խումբը Երևանի Թումանյան թաղամասի շենքերից մեկից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել 24-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է մարտի 13-ին Երևանի Աճառյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 19.37-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21093» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարուի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա բախվել են կայանված «Օպել Աստրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաների. «Նիսան Տիդայի» 44-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 16-ին, ժամը 01.20-ին, նույն վթարի ժամանակ ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել «Մերսեդես Բենցի» 21-ամյա ուղևորուհին:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բադալ-Երասխահուն գյուղամիջյան ճանապարհին «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 50-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ջրատար խողովակին. 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 17.30-ին, Արմավիր-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 40-ամյա վարորդը և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 23.30-ի սահմաննրում, Կապանի Մելիք Ստեփանյան փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. 30-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 146-րդ կմ-ին «Տոյոտա Ալփարդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ժայռաբեկորին և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 10.25-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 102-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հանդիպակաց գոտու ճամփեզրի կանգառին, էլեկտրասյանը և հայտնվել հարակից հողատարածքում. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։