Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄԷ դեսպանատան ներկայացուցչի հետ

Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամիի հետ։

Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերը՝ տարեցների խնամքի կազմակերպման, առողջական խնդիրներ ունեցող երեխաների աջակցության, սոցիալապես անապահով ընտանիքներին սննօգնության տրամադրման վերաբերյալ։