Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար. Ռոբերտ Քոչարյան

Արցախի առաջին նախագահ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ ուղերձ է հղել.

«Սիրելի արցախցիներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։

Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։

Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»։