Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Այս մասին տեղեկացնում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջը։
«61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։
Ցավում ենք․․․ 🙏»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարինե Բուռնազյանը 1988թ-ից աշխատում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի:
Առաջին գեղարվեստական ֆիլմը եղել է Մոսկվայի պատվերով` «Թռիչքը սկսվում է գետնից», ինչպես նաև` «Մեծ քաղաքի փոքր պատմությունները»: Նկարահանվել է «Վերվարածները», «Գերդաստան», «Իմ տունը իմ ամրոցն է», «Մեր բակը 4», «Վեր կաց և քայլիր» և այլ հեռուստասերիալներում: