Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Փարամազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեջ: