Դ!ԵՄ ԵՄ. Բաց նամակ ԲՈՒՀ-երի ռեկտորներին

Դ!ԵՄ ԵՄ. Բաց նամակ ԲՈՒՀ-երի ռեկտորներին
Դ!ԵՄ ԵՄ. Բաց նամակ ԲՈՒՀ-երի ռեկտորներին

Երևանի պետական համալսարանի ռեկտոր` պրն Ա. Սիմոնյանին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն Հովհաննես Վ. Թոքմաջյանին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր` պրն Մ. Նարիմանյանին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր` պրն Ա.Դարբինյանին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` տիկին Գ.Գասպարյանին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր` պրն Ա. Թարվերդյանին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն Գ.Գալստյանին […]

Երևանի պետական համալսարանի ռեկտոր` պրն Ա. Սիմոնյանին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն Հովհաննես Վ. Թոքմաջյանին

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր` պրն Մ. Նարիմանյանին

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր` պրն Ա.Դարբինյանին

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` տիկին Գ.Գասպարյանին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր` պրն Ա. Թարվերդյանին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն Գ.Գալստյանին

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր` պրն Վ. Առաքելյանին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր` պրն Կ. Աթոյանին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար` պրն Դ. Մուրադյանին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ` պրն Ռ. Մարտիրոսյանին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն` պրն Ա.Սարգսյանին

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն` պրն Ն. Ղուկասյանին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր` պրն Ռ. Միրզախանյանին

 

Հարգելի տիկին և պարոնայք,

Հուսով ենք՝ տեղեկացված եք 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակի և դրա հետևանքների մասին: Համատեղությամբ ոչ պետական հիմնարկներում աշխատող և ԲՈՒՀ-երում դասավանդող երիտասարդ մասնագետները հայտնվել են այդպիսի իրավիճակում, որ դասավանդումը շարունակելու դեպքում իրենց գումարային զուտ եկամուտը դառնում է ավելի ցածր, քան համատեղությամբ դասավանդումից հրաժարվելու դեպքում:

Ուստի այսօր բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, ովքեր տիրապետում են իրենց մասնագիտությանը, և պրակտիկայում ձեռք բերված հարուստ ու նորարար փորձը փոխանցում են ուսանողներին, ստիպված են հրաժարվել դասախոսական գործունեությունից: Սա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ բացասական հետևանքներից մեկն է, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է հասարակության առավել կիրթ, պայքարող և մտահոգ հատվածի կողմից:

Կոչ ենք անում ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի մասը կազմող կառույցների գլխավոր պատասխանատուների, ամենաբարձր ատյաններում անդրադառնալ խնդրին և ձեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել` դատապարտելով ԲՈՒՀ-երի դասախոսական անձնակազմի կազմալուծմանը միտված այս քաղաքականությունը:

Հուսով ենք՝ գիտակցում եք կրթության կարևորությունը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, անվտանգության, գիտելիքահեն տնտեսության և առողջ հասարակության կազմավորման գործում: Ձեր լռությունը կարող է կործանարար լինել և առավել ևս մեղսակից դարձնել տարվող անհեռատես, նույնիսկ՝ հանցավոր քաղաքականությանը։

Պահանջում ենք օր առաջ անդրադառնալ այս խնդրին և ամենայն լրջությամբ բարձրացնել հարցը պետական առավել բարձր օղակներում՝ կանխելով կրթական համակարգի ներկա կործանարար ուղին:

Հարգանքներով՝

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ