Հուլիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կնշվի Վարդավառը

Հուլիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Գառնիի համայնքապետարանի և ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի համատեղ միջոցներով կնշվի Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։

Այս մասին հայտնում են «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Տեղեկացնում ենք, որ միջոցառման անցկացման ընթացքում, ժամը 12:00-16:00, մուտքը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան կլինի ազատ»,-նշված է հայտարարության մեջ։