«Խիստ կասկածում եմ, որ Իրանը կողմնակալ դիրք զբաղեցնի ղարաբաղյան հարցում հօգուտ Ադրբեջանի». Ստյոպա Սաֆարյան

Դեռևս չի հաջողվել հայթայթել Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ֆորմատի ընդունած կոմյունիկեն:

Գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ իրանական լրատվամիջոցներից գտել է կոմունյիկեից մի հատված:

«Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «Մենք մշտապես շեշտել են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա ու խաղաղ եղանակներով և մենք նույն իրողությունը կրկնել ենք եզրափակիչ հայտարաության մեջ»: /’We have always been emphasizing that regional problems should be settled based on the international law and through peaceful ways and here we repeated the same reality in the final statement,’ said Zarif.

Խիստ կասկածում եմ, որ Իրանը կողմնակալ դիրք զբաղեցնի ղարաբաղյան հարցում հօգուտ Ադրբեջանի՝ վերջինիս իսրայելյան վոյաժների պայմաններում: Սպասենք հայտարարության ամբողջական տեքստին»,- գրել է Սաֆարյանը: