Ժամը 11:00-ի դրությամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15%-ը

Հայաստանի 36 համայնքներում տեղի ունեցող համամասնական ընտրակարգով ընտրություններին ժամը 11-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` ամփոփելով ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 11:00-ի դրությամբ:

Մասնավորապես, Վանաձորում ընտրություններին մասնակցել է քվերակության իրավունք ունեցողների 5,64 տոկոսը, Արարատում՝ 7,78 տոկոսը, Մասիսում՝ 7,18 տոկոսը, Թալինում՝ 7,67 տոկոսը, Էջմիածնում՝ 3,14 տոկոսը:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում՝ 16,07 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը՝ Արմավիրում՝ 1,87 տոկոս: Պասիվությամբ Արմավիրին հաջորդում է Էջմիածինը՝ 3,14 տոկոս մասնակցությամբ: