Եթե Մոսկվան ու Կիևն իրապես խաղաղություն են ուզում, Էրդողանի առաջարկությունը մերժելու պատճառ չկա.Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե Մոսկվան ու Կիեւն իրապես խաղաղություն են ուզում…Կանխատեսելի էր, որ Գոմելում ռուս- ուկրաինական բանակցություններ տեղի ունենալ չեն կարող։

Նման պարագայում տեղի ընտրությունը ու հյուրընկալող պետության հանգամանքը կարևոր են։

Բելառուսը ռուս- ուկրաինական հակամարտության կողմ է, նրա տարածքից Ուկրաինան հրթիռակոծվել է ու, ըստ այդմ, Մինսկը կորցրել է նույնիսկ անուղղակի միջնորդության քաղաքական ու բարոյական հիմքերը։

Էրդողանն առաջարկում է թուրքական միջնորդություն ու հանդիպման կազմակերպում իր երկրում։

Սա միանգամայն հնարավոր ու օպտիմալ տարբերակ է, եթե հաշվի առնենք Անկարայի դրական հարաբերությունները Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ։Եթե Մոսկվան ու Կիեւն իրապես խաղաղություն են ուզում, Էրդողանի առաջարկությունը մերժելու պատճառ չկա»։