«Այն, ինչ այսօր անում է Կարեն Կարապետյանը, հակահակահեղափոխություն է, իշխանության զավթման փորձ». Ստյոպա Սաֆարյան

«Այն, ինչ այսօր անում է Կարեն Կարապետյանը, հակահակահեղափոխություն է, իշխանության զավթման փորձ». Ստյոպա Սաֆարյան
«Այն, ինչ այսօր անում է Կարեն Կարապետյանը, հակահակահեղափոխություն է, իշխանության զավթման փորձ». Ստյոպա Սաֆարյան

Հայաստանում ստեղծված պայմաներում ՀՀԿ-ն պետք է օշխանությունը փոխանցի ժողովրդին ու հեռանա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գործողություններին:

«Այն, ինչ այսօր անում է Կարեն Կարապետյանը, դա կոնտր հակահեղափոխություն է, իշխանության զավթման փորձ: Ժողովրդի ցնծությունից հետո ի վերջո Կարեն Կարապետյանն ու նրա շրջապատը հրաշալի հասկանում էին, որ խնդիրը միայն Սերժ Սարգսյանը չէ, այդ անվան տակ մի ամբողջ համակարգ է: Ի վերջո Սերժ Սարգսյանը անձնապես որևէ մեկի թշնամին կամ հակառակորդը չէր, այլ նրա տակ մի ամբողջ համակարգ է ամփոփված»,- «Մեդիալաբին» ասում Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելու հետո զանգվածային բողոքի ակցիաների առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա ու իշխանությունը պետք է անցնցում փոխանցվի ժողովրդին: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կայանալիք բանակցությունները չեղարկվեցին, քանի որ կողմերը չեն եկել համաձայնության: ՀՀԿ-ն չի համաձայնում Նիկոլ Փաշինյանի ու ժողովդրի առաջ քաշած խնդիրներին, այն է՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրել, ժամանակավոր կառավարություն ձևավորել ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Իրադարձությունները մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:

Այսօրվանից Երևանում ու մարզերում վերսկսվել են զանգվածային բողոքի գործողությունները:

Ստյոպ Սաֆարյանի խոսքով՝ այն տպավորությունն է, որ Սերժ Սարգսյանը կորցրել է ՀՀԿ ղեկավարումը, որովհետև Սերժ Սարգսյանի հրաժարականի տեսքտում կարծես շատ հստակ ասվում էր, որ ինքը սխալվել է, և ժողովուրդն իր կողմը չէ:

«Երբ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասում էր՝ ինքը սխալ է, Նիկոլը՝ ճիշտ, հենց դա նկատի ուներ: Նիկոլը բանակցություններից հետո հենց դա ասաց, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Եվ Սերժ Սարգսյանի ասած 7-8 տոկոսը չէ այսօր փողոցում, մի ամբողջ ժողովուրդ է: Եվ չհասկանալ դա, փորձել մանիպուլյացիաներ անել, թե իբր Սերժ Սարգսայնին չէիք ուզում, ուրեմն ցրվեք տներով, մենք հիմա իշխանությունը կվերցնենք մեր ձեռքը, սա արդեն իշխանության ուզուրպացիա է, սա իշխանության բռնազավթում է: Նա, ում իրենք ճանաչել են, որ իշխանությունը պետք է գլխավորի, նա հանձնել է իշխանությունը, և Կարեն Կարապետյանը՝ որպես ժամանակավոր պատոնակատար, ուներ մեկ առաքելություն, դա իշխանության շուտափույթ փոխանցումն էր ժողովրդին»,- ասում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ պետք է իշխանության վերադարձ լինի ժողովրդին, այդ թվում՝ պարտականությունների փոխանցում ժամանակավոր կառավարությանը, որը կհայտարարի նոր ընտրություններ, և որի հիմքի վրա կձևավորվի նոր քաղաքական դաշտ:
Ըստ Սաֆարյանի՝ ՀՀԿ-ն պետք է արդեն հոգեբանորեն պատրաստ լինի, որ ինքն ընդդիմություն է և որևէ ավելորդ բարդություններ չստեղծի:

«Եթե նախկինում պայմանավորվածությունների մեջ մտել է Սերժ Սարգսյանի խաղաղ հեռացումը և դրա դիմաց Սերժ Սարգսյանն էլ ուժ չի կիրառել, ինչը թերևս շատ խոհեմ որոշում էր իր կողմից, այս կտրվածքով պետք է հասկանան, որ իրենք այժմ խախտում են բոլոր պարտավորությունները, զոհաբերում են իրենց առաջնորդին, գետնով են տալիս նրա խոսքը և ուզուրպացնում են իշխանությունը»,- ասաց նա:
Ըստ մանսագետի՝ այս իրավիճակը շատ վատ քայլերի կարող է բերել հենց իր՝ Կարեն Կարապետյանի համար, որովհետև վտանգը չափազանց լավ զգաց Սերժ Սարգսյանը և նախընտրեց իսկապես գեղեցիկ հեռացումը: Այս կտրվածքով կարծես թե նրա շրջապատն ու ենթակաները ամենևին հաշվի չեն առնում ստեղծված իրավիճակը և գնում են արկածախնդրության:

«Քիչ առաջ Կենտրոնական բանկի մատույցներւմ տեսանք ոստիկանական զրահամեքենա: Ինչո՞ւ, ի՞նչ է անում ժողովուրդը, որի հաղթանակն ինքը ճանաչեց, հետո այդ ժողովրդի վրա զրահատեխնիկա է բերում: Չէ՞ որ իշխանությունն իրեն չի պատկանում: Տա Աստված, որ ես ճանաչեմ այն Կարեն Կարապետյանին, ում ես ճանաչել եմ, և ինքը հասկանա, որ հետքայլի տեղ ունի, հետքայլի ժամանակ կա:
Ժողովուրդը չի նահանջելու , մինչև վերջ է գնալու, ես այսօր այդ տպավորություններն ունեմ»,- վստահ է Ստյոպա Սաֆարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am