Վերանայվել են «Երեւան Ջուր» ընկերության սակագները

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2012 թ. հուլիսի 8-ից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագին է սահմանել 174.059 դրամ/խմ-ը, տեղեկացնում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը:

Գործող սակագինը 174.065 դրամ/խմ է: Այսպիսով` ՀԾԿՀ-ն գործնականում նույնն է թողել սակագինը (առկա է աննշան նվազեցում):

«Երեւան ջուր» ընկերությունը փետրվարին դիմել էր Հանձնաժողովին`ջուրը թանկացնելու հայցով (մինչեւ 176.082 դրամ):

Ընկերությունն իր հայցը հիմնավորել էր գնաճով եւ դրամի արժեզրկմամբ:

«Երեւան Ջուր» ընկերությունը 10 տարով վարձակալության է հանձնվել Veolia Woter ֆրանսիական ընկերությանը: Ըստ վարձակալության պայմանների` 2012 թ. Երեւանի ջրամատակարարումը պետք է արժենար ընդամենը 99 դրամ, իսկ վարձակալության վերջին տարում` 2015 թ.` իջներ մինչեւ 75 դրամ:

© Medialab.am