Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր. 33-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 33-ամյա Արամ Մուրադյանը, մահացել է:
Կատարվում է քննություն։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։