Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կսկսի պայքարը1/8 եզրափակչից և կմրցի  Արդիթ Ֆազլջիջա (Շվեդիա) – Դավիթ Էրսետիչ (Լեհաստան) զույգի հաղթողի հետ:

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կմրցի Բելառուսից Ալեքսանդր Լիավոնչուկի հետ:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը 1/8 եզրափակիչում կփորձի հաղթել խորվաթ Իվան Հուկլեկին:

Եվ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանի հակառակորդը 1/8 եզրափակիչում Ֆինլանդիան ներկայացնող Յոհանես Մաենպաեաեն է:

Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող մրցաշարը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քվոտան ստանում են այն մարզիկները, որոնք հասնում են եզրափակիչ:

Հունահռոմեական ոճում Հայաստանն արդեն իսկ ունի երկու ուղեգիր` Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: Նախօրեին օլիմպիական ուղեգիր նվաճեցին ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: