Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱԻՆ ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ անցկացրել է անդրանիկ նիստը:

Քննարկվել է արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և փոխհամագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ:

Ըստ օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ փ/ծ տնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն:

Օպերատիվ խմբի պետ Արմեն Հարությունյանը, դիմելով նիստի մասնակիցներին, հորդորել է կառավարության մաս կազմող մյուս նախարարությունների հետ աշխատել առավել արդյունավետությամբ, համագործակցված կատարել արտակարգ դրության պահանջներին համապատասխան բոլոր առաջադրանքները: Նա, վկայակոչելով նախարարության հումանիտար բնույթը, կարևորել է ստեղծված պայմաններում հասարակության հետ բացատրական աշխատանք տանելու, անհրաժեշտ ցուցումներ տալու, վտանգների մասին նախազգուշացնելու անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին Արմեն Հարությունյանը փոխանցել է ԱԻ նախարարի հանձնարարականը. աշխատել շուրջօրյա հասանելիության պայմաններում, ըստ անհրաժեշտության՝ իրականացնելով հավելյալ գործառույթներ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։