Ամփոփվել են 3-րդ զորամիավորումում անցկացված հավաքի արդյունքները

Փետրվարի 16-ին 3-րդ զորամիավորումում ամփոփվել են գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ անցկացված հավաքի արդյունքները:

Հավաքի ընթացքում ստուգվել է ստորաբաժանումների հրամանատարների մարտավարական, կրակային և ֆիզիկական պատրաստության մակարդակը:

Ամփոփելով հավաքի արդյունքները՝ զորամիավորման հրամանատարի տեղակալը նշել է, որ սպաների մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու պատրաստվածությունը գոհացուցիչ են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։