Առողջապահության նախարարի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին․ ԱՆ խոսնակ

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե արդյո՞ք շտապօգնության աշխատակիցներն այս ամիս պարգևատրվել են, թե ոչ, տեղեկացնեմ, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար»: