ԿԳԲ-ական գեներալի կուսակցությունն արդեն իսկ մարտահրավեր է ինքնիշխան պետությանը. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձել է նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությանը։ Իրավապաշտպանը գրում է.

«ԿԳԲ/ԱԱԾ-ական գեներալի, «կադիրովի բռատի» կողմից ստեղծված կուսակցությունը անկախ թղթի վրա գրված անվանումից ու նպատակներից, արդեն իսկ մարտահրավեր է ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետությանը։

Եվ սա ուղղակի հետևանքն է պետության զավթման էությունը, միջոցները, գործիքները, շարժառիթները չարձանագրելու և գնահատական չտալու։

Առանց Նյուրնբերգի և նացիստական գաղափարները հակամարդկային ճանաչելու, դրանք տարածելը հակաօրինական չճանաչելու, Գերմանիան, վստահաբար չէր լինի ժողովրդավար և իրավական պետություն, անգամ հազար Մարշալի ծրագիր իրականացնելու դեպքում»։

https://www.facebook.com/asakunts/posts/2384397911859991