Երեք հայ շախմատիստ կմասնակցի ԱՄԷ-ի միջազգային մրցաշարին

Հայկական շախմատի երեք ներկայացուցիչ կմասնակցի 4th Sharjah Masters միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դրանք են հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Տիգրան Հարությունյանը:

4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար: