Դիմակ կրելն ամենաարդյունավետ միջոցներից է կանխելու վարակի փոխանցումը. Forbes-հետազոտություն

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է հեղինակավոր «Ֆորբս»-ը:

«Մեր վերլուծությունը բացահայտում է, որ դիմակով և առանց դիմակի տարբերությունը վռորոշ է համավարակի զարգացման միտումները ձևավորելու հարցում»,-հայտնել է ուսումնասիրողների թիմը՝ Տեխասի A&M համալսարանից, Օսթինի Տեխասի համալսարանից, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից և Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։