Տոպրակի մեջ թողած նորածնին շները քարշ տալով հասցրել են Ներքին Գետաշենի բնակիչներից մեկի տան մոտ.  Factor

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայքնում․ մատուռի մոտ տոպրակով նորածին տղայի են թողել։ Նախնական տեղեկություններով գյուղի շները տոպրակից քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս։ Ներքին Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը Factor.am-ին փոխանցեց․ 

«Բնակիչներից մեկն իր տնամերձ տարածքում շների հաչոց է լսել, մոտեցել և տեսել է, որ տոպրակի մեջ դրված նորածին երեխա է։ Ահազանգել են ոստիկանություն։ Սկզբում տեղափոխել են Մարտունի հիվանդանոց, որտեղ նախնական բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխել են Երևան»,- ասաց գյուղի վարչական ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ