Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են

«Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ձերբակալվել են։ Այդ մասին ԱԱԾ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին փոխանցել է փաստաբան Հակոբ Ենոքյանը։ Նա ասել է, որ նրանք կասկածվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով հանցանք կատարելու համար։

Մինչ այդ տեղեկացրել էինք, որ խուզարկություններ էին կատարվել Սաղաթելյանի աշխատասենյակում։