Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել նաև Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից. քաղաքապետարան

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:


Արտոնյալ խմբերում չընդգրկված այն քաղաքացիները, որոնք տերմինալից օգտվելու դժվարություններ կունենան, այսօրվանից կարող են դիմել դրամարկղի աշխատակիցների օգնությանը: 
Տոմսային քարտն ակտիվանում է լիցքավորելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում: